Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն
![]() «Ազատությունը» գրում է. «Սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում։ Այս հանգամանքը քննադատել են թե՛ դիտորդները, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ կարծիք հայտնելով, որ պաստառները կարող են հոգեբանական ազդեցություն ունենալ քվեարկության եկող քաղաքացիների վրա։ Միևնույն ժամանակ, շտաբը տեղակայված է ընտրատեղամասերից ավելի քան 50 մետր հեռավորության վրա, ուստի տվյալ դեպքում Ընտրական օրենսգրքի խախտում չի արձանագրվել։ Սպիտակում առավել տարածված խնդիրներից մեկը ընտրացուցակներում քաղաքացիների անունների բացակայությունն է։ Անձնագրային բաժանմունքի մոտ մարդիկ էին հավաքվել՝ փորձելով վերականգնել ընտրելու իրենց իրավունքը։ Նրանցից ոմանք պնդել են, որ համայնքից մեկ տարուց ավելի չեն բացակայել, սակայն տեղամաս հասնելուն պես պարզել են, որ ընտրացուցակներում ընդգրկված չեն։ Անձնագրային բաժանմունքի ղեկավարը չի բացառել, որ նման իրավիճակները կարող են պայմանավորված լինել աշխատանքային բացթողումներով կամ սխալներով։ Նրա խոսքով՝ իրենց դիմած քաղաքացիների ընտրական իրավունքները վերականգնվում են։ «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավի սկզբից հայտարարել է, որ համայնքում միակ ընդդիմադիր ուժն ինքն է։ «Բարոյական արժեքներ» կուսակցությունն էլ, թեև ընդգծել է, որ ՔՊ-ի և կառավարության հետ սկզբունքային խնդիրներ չունի, դեմ է գործող համայնքապետ, իշխող ուժի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի վերընտրմանը։ |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
