«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում
![]() «Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում. թվով 78 խախտում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Նա, մասնավորապես, նշել է. «Առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ եւ Սեւան համայնքներում։ Խախտումներից 13-ը ընթացակարգային են եղել, ընտրողների վարքագծի վերահսկողության կամ ուղղորդման 7 դեպք է արձանագրվել, գտնվելու իրավունքի խախտման՝ 22 դեպք։ «Անկախ դիտորդը» հանցանքի մասին 2 հաղորդում է ներկայացրել, որից մեկը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հատկանիշներով։ Դեպքը եղել է Աշտարակի 17/6 տեղամասում, որտեղ հայրը քվեարկել է որդու անձնագրով, գնացել, հետո տեղամաս է եկել որդին, սարքը ցույց է տվել կրկնաքվեարկության փորձ, տեղամաս են հրավիրվել ոստիկաններ։ Մյուսն հաղորդումը քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է․ Աշտարակի 17/5 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ տեսանելի լինի իրենց քվեարկությունը»: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
