Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն». Լիանա Մանուկյան

42
Այսօր, 21:54
«Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն». Լիանա Մանուկյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Հավատարիմ եմ մնալու այն սկզբունքներին ու արժեքներին, որոնցով առաջնորդվում է մեր ուժը, և այն վստահությանն ու քվեին, որ տվել եք «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Հստակ հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։
Իմ մանդատն օգտագործելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու մեր ինքնությունը պաշտպանելու համար։
Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն»:

Աղբյուրը`   Լիանա Մանուկյան