Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին

53
Այսօր, 22:00
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին

Երևանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։

«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։

Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին.,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։