PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
![]() PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19 -ի հարուցիչներից է: Այս մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2026 թվականի մայիսի 2-ին՝ Կանադայի Օնտարիո նահանգում։ Հետագայում տարբերակը հայտնաբերվել է նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում։ Հրապարակված կլինիկական տվյալներն առայժմ հիմք չեն տալիս եզրակացնելու, որ PJ.2.1 տարբերակով վարակման դեպքում ի հայտ են գալիս այլ ախտանշաններ կամ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում՝ համեմատած SARS-CoV-2-ի՝ վերջերս ի հայտ եկած այլ տարբերակներով վարակման դեպքերի հետ։ Նախնական լաբորատոր տվյալների համաձայն՝ PJ.2.1-ի տարածմանը կարող է նպաստել մարդու բջիջների մակերեսին գտնվող ընկալիչներին ավելի ամուր կապվելու ունակությունը։ Հետազոտությունները հակամարմինների ազդեցությունից ավելի արդյունավետ խուսափելու հստակ ապացույցներ չեն տվել։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
