Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
![]() Շատերը ծանոթ են այսպես կոչված «ծերության հոտին», որը հաճախ նկարագրվում է՝ որպես փտած կարագի և բորբոսնած ստվարաթղթի խառնուրդ: Պարզվում է, որ այս հոտն իրական կենսաբանական երևույթ է, որն առաջանում է էպիդերմիսի փոփոխություններից, որոնք տեղի են ունենում բոլորի մոտ տարիքի հետ, գրում է HuffPost-ը: Մաշկաբանները նշում են, որ շատերի մոտ մաշկի հոտի նման փոփոխությունների հավանականությունը մեծանում է յուրաքանչյուր ծննդյան օրվա հետ 40 տարեկանից հետո: Գիտնականները նույնիսկ պարզել են «մեղավորին»՝ 2-Նոնենալ անունով նյութին, որը չհագեցած ճարպային ալդեհիդների խմբի անդամ է: Գիտնականների կարծիքով, «ծերության հոտը» առաջանում է տարեց մարդկանց մոտ այս ալդեհիդի արտադրության ավելացումից: Սա բնորոշ հոտի աղբյուրն է: 2-Նոնենալն ունի իր յուրահատուկ հոտը, և դրա մակարդակը մեծանում է մարդու տարիքի հետ: Դրա ամենաակտիվ կուտակումը հայտնաբերվել է պարանոցի վրա՝ մազերի և հագուստի օձիքի միջև ընկած հատվածում: Հետազոտող Հիրոշի Նակատան բացատրել է. «Մարդկանց մեծ մասը մանրակրկիտ լվանում է դեմքն ու ձեռքերը, բայց պարանոցը անտեսվում է: Հին լիպիդներն այնտեղ են կուտակվում, և հենց դրանք են բուրում ինչպես փտած կարագ»: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
