Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան

30
Այսօր, 12:24
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան

«Ձեր լիազորության իրականացման հնարավորությունը չպետք է զրկի տնտեսվարող սուբյեկտներին Եվրոպայից դեղ բերելուն։ Դուք ասում եք՝ այս պահին էլ է կարգավորված դա, բա որ կարգավորված ա, ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով, իրենց դատարկ գրպանի կոպեկները քաշելով փորձում են ձեռք բերել։ Ամեն անգամ ստիպված գնում են զարտուղի ճանապարհով, մաքսանենգ ճանապարհով, վտանգներ են հաղթահարում, իրենց գրպանի վերջին կոպեկը դնում են՝ հասանելիություն չունեն»,- ԱԺ-ում ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։ «Եթե դուք, իրոք, քաղաքական առումով սպասարկման առարկա չեք դարձնում մարդու առողջությունը, դուք կարող էիք ներկայացնել, թե ինչ մասնագիտական առարկություններ ունեք, հիմնավորեինք անվտանգության ռիսկերը, եթե նկատում էիք թերություններ՝ նստեինք, քննարկեինք այդ թերությունները, ոչ թե գալ, անդադար խոսել առողջապահության ապահովագրության ներդրման մասին»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։
«Ես հասկանում եմ, որ ձեզ համար ցանկալի չէ նկատել, որ ՔՊ-ն իրականացրել է հասանելիություն և ձեր այդ խղճմտանք առաջացնող նկարագրությունները՝ վերջին կոպեկը տալու և դեղը գնելու մասին, մենք լուծել ենք այդ խնդիրը և մեր քաղաքացին այսօր չի ընկնում վերջին կոպեկը տալու, վարկ վերցնելու մեջ։ Առողջության ապահովագրության համակարգում ընդգրկված է 1200 անվանում դեղ»,- արձագանքել է նախարարը։