«Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով
![]() Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով։ Նման կարծիք է հայտնել հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը։ «Այսօրվա դրությամբ մի բան հստակ է՝ մեզ պարտադրված պատերազմը կավարտվի Ռուսաստանի պայմաններով։ Այդ ուղղությամբ դիվանագիտական գործընթացն արդեն նախանշված է»,- իր հեղինակային «Киселёв» հաղորդման ընթացքում հայտարարել է հեռուստահաղորդավարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունները։ Նրա խոսքերը մեջբերում է «Вести»-ն։ Նա նաև դրական է համարել այն հանգամանքը, որ հանդիպման օրակարգը՝ եվրոպական անվտանգության համակարգի ձևավորումը, այս անգամ առաջադրել էր ամերիկյան կողմը։ Կիսելյովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է քննարկել հենց այդպիսի ընդգրկուն հարցեր։ Նա հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Կրեմլը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար պատրաստել էր Եվրոպայում հավասար անվտանգության ապահովման վերաբերյալ մանրամասն առաջարկներ։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
