Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան

52
Այսօր, 00:36
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես մարդ, որը երբեմն մասնակցում է հարցազրույցների.
1. Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ ընդհանրապես և Հ1-ի բանավեճում՝ մասնավորապես,
2. Խստորեն դատապարտում եմ հանրային բանավեճում անձին, բայց ՀԱՏԿԱՊԵՍ անձի հորը, հետո կրկին հորն ու մորը կոպիտ, սեռական բնույթի վիրավորանք հասցնելը: Սա սկզբունքորեն անընդունելի է և տաբու է, սա բացարձակապես մերժելի է: Ավելին, դրանով անձը ցույց է տալիս ամենից առաջ սեփական ցածր մակարդակը,
3. Հարություն Մկրտչյանը հանրային բանավեճի համար բավարար մակարդակ չունեցող անձնավորություն է, նա ունի սուր խոսք և հակված է բանավեճը հենց անձնական կոնֆլիկտով ավարտելուն: Դրան հակառակ՝ Բորիս Մուրազին հանրային շփումում աչքի է ընկնում հավասարակշիռ վարքագծով, ընդ որում դա նույնիսկ այս էպիզոդում երևաց,
4. Բորիս Մուրազին հայտնվեց էմոցիոնալ-հասարակական թակարդում. մի կողմից այդ կերպ արձագանքելը տեսական մակարդակում սխալ էր, բայց մյուս կողմից էլ հայաստանյան ցանկացած տղամարդ գործնական մակարդակում ուղղակի չէր կարող այլ կերպ արձագանքել և չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը:
Մի կողմ թողնելով անձանց, որոնց մասին արդեն ասվեց՝ ընդհանուր առմամբ սա ներկայիս հասարակական անհանդուրժողականության, հանրային խոսքում ագրեսիան որպես մոդա ունենալու և հանրային խոսքի մակարդակի ընդհանուր անկման ցուցիչ է»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան