Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

57
Այսօր, 09:13
Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելի ռազմաօդային ուժերն ու հրետանին վերջին մեկ օրում հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 15 բնակավայրերի և շրջանների։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Նոյեմբերի 15-ին իսրայելական ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել Կաբրիխա և Քֆար Թիբնիթ բնակավայրերի ծայրամասերին։ Հրետակոծության են ենթարկվել երկրի հարավում գտնվող առնվազն 12 շրջաններ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Իսրայելի բանակը շարունակում է գրեթե ամեն օր ավիացիոն և հրետանային հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած գործող հրադադարի ռեժիմին և հունիսի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված շրջանակային համաձայնությանը։