«Տիգրան Ավինյանի անհաջող կռուտիտը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, սակայն այդպես էլ քաղաքապետ չդարձած Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե իրենց կողմից տրվող շինթույլտվությունները և կառուցվող նոր շենքերն ավտոմատ կերպով չեն ազդում երթևեկության վրա, քանի որ այդ շենքերում ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում, պարզապես հին շենքերից մարդիկ տեղափոխվում են նոր կառուցվող շենքեր, որոնք ունեն ստորգետնյա ավտոկայանատեղի։ Ինչպիսի անհաջող կռուտիտ, չստացված մանիպուլյացիա՝ Տիգրան Ավինյանի կողմից։ Նախ, այդ բազմաբնակարան, բազմահարկ շենքերը կառուցվում են ոչ թե այն պատճառով, որ Երևանի զարգացման, քաղաքաշինության տեսանկյունից դրանք կենսական անհրաժեշտություն են, այլ այն պատճառով, որ իշխանությանը մոտիկ մարդիկ բնակելի շենքերի շինարարությամբ մեծ փողեր են սարքում։ Տիգրան Ավիյանն էլ նրանց «սիրուն աչքերի համար» չէ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով շինթույլտվություններ տալիս։ Տիգրան Ավինյանը դեռ պատասխան չի տվել կորոնավիրուսի ժամանակ հազարավոր մարդկանց մահվան, ԱՆԻՖ հիմնադրամի փողերը մսխելու համար, Երևանի քաղաքաշինական պատկերն է այլանդակում աննորմալ շինարարությամբ ու անհաջող կռուտիտ անում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
