Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադարի ուղղությամբ վեց ԱԹՍ արձակելու մասին

65
Այսօր, 09:06
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադարի ուղղությամբ վեց ԱԹՍ արձակելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ նախօրեին ընդհանուր առմամբ վեց հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնում գտնվող «Ռիֆա»ավիաբազայի ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
ԻՀՊԿ-ն նշել է, որ դա պատասխան էր Իրանի ռազմական օբյեկտների դեմ ԱՄՆ-ի «թշնամական գործողություններին»։
Սա վերջին երեք օրվա ընթացքում Իրանի՝ թագավորությունում ամերիկյան օբյեկտին հարվածելու արդեն երկրորդ փորձն է։
ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ ուրբաթ օրը որսացել են իրանական երկու անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին դեպի Բահրեյն, սակայն դեռևս չեն մեկնաբանել ԻՀՊԿ-ի նոր հայտարարությունը։