Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

60
Այսօր, 07:24
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.6°C (1973թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.0°C (1952թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ: