Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Արդյոք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են ենթևեկության վրա․ ո՛չ»․ Տիգրան Ավինյան

58
Այսօր, 10:18
«Արդյոք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են ենթևեկության վրա․ ո՛չ»․ Տիգրան Ավինյան

Ավելացել է ինչպես մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների քանակը, այնպես էլ հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակը, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ավելացել են նաև ավտոմեքենաները․ «ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում ու մեքենա գնում։ Արդյոք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա․ ոչ, միանշանակ ոչ։ Կառուցվող շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, էդ շենքերի կայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում նոր մեքենա ու միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին կայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ստորգետնյա կայանատեղի։ Արդյոք էդ շենքերից Երևանը շահում է, թե կորցնում, միանշանակ շահում է»,- ասել է նա։

«Արդյոք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են ենթևեկության վրա․ ո՛չ»․ Տիգրան Ավինյան