Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Տո մամայիդ էլ, պապայիդ էլ». Հարություն Մկրտչյանը սկանդալ սադրեց «Հանրայինում»

36
Այսօր, 23:42
«Տո մամայիդ էլ, պապայիդ էլ». Հարություն Մկրտչյանը սկանդալ սադրեց «Հանրայինում»

Այսօր հրապարակվել է «Հանրային հեռուստաընկերության» «Մեծ բանավեճ» հաղորդման թողարկումը, որը վերաբերում է համախմբված ընդդիմության օրակարգին:
Բանավեճը, սակայն, ինչ-որ մի պահի վերածվել է ծեծկռտուքի իշխանամետ գործիչ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև:
Հարություն Մկրտչյանը սադրեց. «Պարոն Մուրազի, մամուլում տեղեկություններ կան, որ դուք Սերժ Սարգսյանին սեռական ծառայություններ եք մատուցել, ես կարո՞ղ եմ դա լուրջ ընդունել»:
«Շանտղություն ա էդ տեղեկությունն իմ մասին հրապարակելը, շանտղություն ա դա տարածելը, շանտղություն ա դրան հղում կատարելը: Մամուլում ձեր մասին էլ շատ բան կա, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս կրկնել: Ձեզ չափի մեջ պահեք, արա»,- պատասխանեց Մուրազին:
Իշխանամետ Մկրտչյանը վիրավորանքով հիշատակեց Մուրազիի հորը:
«Ընենց չանես՝ պապայիդ հանեմ մայրուղի»,- ասաց Մուրազին:
«Տո մամայիդ էլ կհանեմ, պապայիդ էլ»,- գոռգոռաց Մկրտչյանը, ինչից հետո երկու ընդդիմախոսներն առաջ եկան տեղերից, հարվածեցին իրար, Բորիս Մուրազին մի կողմ նետեց Հարություն Մկրտչյանին, ինչից հետո կրքերը հանդարտվեցին: