Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան

28
Այսօր, 13:12
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան

«37,2 ջերմությունը չի նշանակում՝ թոքաբորբ: Ժողովրդական մոտեցում կա, որ ջերմաչափը վերցնում են՝ 37,2 է, վերջ, ես ունեմ թոքաբորբ. նման մոտեցում չկա»,- Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը: «Ավաղ, դեռ շարունակվում է նաև յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը, այս ամենը կարող է բերել ուշացած դեպքերի առաջացմանը: Այսինքն, իրենք մտածում են՝ ժողովրդական մեթոդներով բուժում են անում, մինչդեռ դա չի տալիս արդյունավետություն և վտանգում է հարազատի կյանքը»,- հավելել է նա:

Ասուլիս՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ