Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
![]() Ամերիկյան Microsoft կորպորացիայի համակարգում խափանումներն ազդել են 74 երկրի և տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Downdetector-ը՝ ծառայություն, որը հետևում է հայտնի առցանց ռեսուրսների աշխատանքին։ Ըստ զեկույցի՝ Microsoft 365, Copilot, Teams և OneDrive ծառայությունների խափանումների մասին հաղորդումների թիվն աճել է ավելի քան 100 անգամ։ Բողոքներ են ստացվել նաև Xbox-ի, GitHub-ի և LinkedIn-ի վերաբերյալ (որոնք բոլորն էլ պատկանում են կորպորացիային), թեև այդ հաղորդումների քանակը զգալիորեն ավելի քիչ է եղել։ Բողոքների ընդհանուր թվի մոտավորապես 30%-ը ստացվել է Միացյալ Նահանգներից։ Նախօրեին երեկոյան Microsoft-ի մի շարք ծառայությունների աշխատանքում խափանումների պատճառով օգտատերերից բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Բողոքների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում։ 131 հազար մարդ հայտնել է Outlook-ի, 46 հազարը՝ Microsoft 365-ի, 5,8 հազարը՝ Copilot-ի, իսկ 4,5 հազարը՝ Microsoft Teams-ի աշխատանքի խափանումների մասին։ SBS News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի ունեցած խափանումների հետևանքով տուժել են Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (AFP) և Ավստրալիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (ASIO): Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խափանումներն ազդել են Ավստրալիայի պետական գերատեսչությունների, դպրոցների և համալսարանների աշխատանքի վրա։ Պատճառված վնասի չափը դեռ հայտնի չէ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
