Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական դաշտում կարծում են, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով համալրելու է ընդդիմության շարքերը, նրա վրա Արևմուտքը խաղադրույք է կատարել՝ փորձելով մահակ դարձնել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության գլխին։ Խոսակցություններ կան, որ շուտով կակտիվանա նաև «Ռեսթարտ» հայտնի շարժումը, որը 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, սակայն իշխանափոխությունից հետո ընդհատակ անցավ: Նրանք արդեն մի հանդիպում կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշ երիտասարդներ սուր հարցեր են ուղղել վարչապետին: Ըստ լուրերի, Արմեն Գրիգորյանը համալրելու է նրանց շարքերը: Առաջիկայում փորձելու են համախմբել արևմտամետներին ու ՀՀ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ակտիվ նախաձեռնություններ սկսել, սակայն ոչ այն ուղեգծով, որ շարժվելու են դեպի ԵՄ, այլ, այսպես կոչված, դիվերսիֆիկացված, այն է՝ դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, բայցև չանդամակցել ԵՄ-ին, մոտավորապես՝ բրիտանական մոդելի նման»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
