Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
![]() Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին «Ֆակտոր»-ը տեղեկացել է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։ «Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պատվիրակության կազմում է եղել։ Նախարարը սեպտեմբերի 20-26-ը մնացել է «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում։ Հյուրանոցային ծախսը նախապես և մեկ ընդհանրական փոխանցմամբ վճարել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։ Այժմ առաջարկվում է Շրջակա միջավայրի նախարարության՝ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից 4 մլն 543 հազար 100 դրամը փոխանցել պետական արարողակարգի ծառայությանը՝ կատարված ծախսը փոխհատուցելու նպատակով»,- գրել է լրատվամիջոցը։
|

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
