Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ առցանց մասնակցելու քվեարկություններին

40
Այսօր, 12:36
Առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ առցանց մասնակցելու քվեարկություններին

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին։

Նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին՝ առանց խորհրդարանի նիստերին ֆիզիկապես ներկա լինելու։

Այդ նպատակով առաջարկվում է դիտարկել նոր մեխանիզմների, այդ թվում՝ առցանց գործիքների ներդրումը, որոնք թույլ կտան խիստ նույնականացում անցած պատգամավորին հեռավար եղանակով արտահայտել իր դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ։