Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան

54
Այսօր, 03:06
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիտե՞ք, ես չեմ կարող ասել ու նման մեղք վերցնել ինձ վրա, որ Արսենին բանտում սպանել են՝ թույնելով, գործիքով, դեղով, կանխամտածված…
Չէ՛, եթե անգամ այդպես է, ապա դա իմ ապացուցելու կարողությունից դուրս է։
Այո՛, աշխարհի բոլոր բանտերում նման երևույթներ կան՝ բանտային մահեր։ Շատ հանցագործներ են մահանում, ինչպես և կմահանային ազատության մեջ։
Բայց…
Չե՞ք գտնում, որ սա աշխարհի տրամաբանությունից դուրս է ու բացարձակ առնչություն չունի էդ աշխարհի դեպքերի հետ։
Վստահ եմ՝ տեղյակ եք Psychosomatics (հոգեսոմատիկա) կոչվող երևույթի մասին, երբ մարդու ապրումները, երկարատև սթրեսը, վախերը, տագնապներն ու չարտահայտված հույզերը կարող են արտահայտվել նաև մարմնական ախտանշաններով։
Հիմա վերադառնանք Արսենին…
Գոնե պատկերացնո՞ւմ եք մարդու հոգեկան ապրումները, երբ անմեղ տեղը մեղադրվում է, երբ մի վայրկյանում դառնում է հանցագործ էն միջավայրի համար, որի համար փորձում էր դառնալ կառուցողական առաջնորդ, երբ հավատում էր իր ուժերով հարցեր լուծելուն, երբ երեխաներ էր մեծացնում այդ միջավայրում, ու մեկ էլ՝ հոպ, ծանր հանցագործ է։
Գիտե՞ք՝ քանի դեպքով մարդկանց շուխուռով մեղադրեցին ու լուռ ու մունջ արդարացրեցին։ Դժվար, չգիտեք, չեք էլ իմանա, որովհետև լուռ արդարացրեցին, ոչ մեկիս ականջի համար չէր, իսկ արդարացողներն էլ հյուծված էին, էլ խոսելու ուժ չունեին։ Էդ մարդիկ դեռ պետք է ապրել սովորեն էս նոր կարգավիճակում, քանզի միջավայրն իրականում «քխ» է, որում ապրում ենք, ու միակ լավագույն ստացվելիքը՝ պիտակ կպցնելն է։
Դե, բուն հարցը…
Կարո՞ղ էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել։ Իմ կողմից ասեմ՝ այո՛, կարող էր։
Ուստի իշխանությա՞նը կարող ենք պատասխանատու համարել էս ամենի համար։ Այո՛, կարող ենք։
Իմ անքնությունն էլ է հոգեսոմատիկա...
Գիտե՛մ, շատերդ եք նույն օրին դեռ հեռավոր 2020-ից:
Լույսը բարին բերի»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան