Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան

26
Այսօր, 02:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհաքաղաքական պարզ իրողություններ կան, որոնք Նիկոլ Փաշինյանը չի հասկանում կամ պարզապես դրանք անտեսում է։ Չի կարելի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ այնտեղ լինել՝ չլինելու պես, սակայն լինել ԵԱՏՄ-ի մեջ։ Տնտեսությունն է առաջնայինը, որի հենքի վրա քաղաքականություն է կառուցվում։ Միջնորդ առևտրով, Ռուսաստանից և Ռուսաստան վերաարտահանման միջոցով իշխանության կողմնակիցները մեծ փողեր են սարքում, սակայն իշխանական պրոպագանդիստները հայտարարում են Հայաստանի՝ ԵՄ գնալու մասին։ Անցած ութուկես տարում ո՛չ Շենգենի վիզաներն են հայաստանցիների համար ազատականացվել, ո՛չ Հայաստանի կյանքի ոլորտներում Եմ ստանդարտներ են ներդրվել, ո՛չ էլ Հայաստանի ԵՄ անդամակցության ժամկետներ են սահմանվել, սակայն հանրությանը խաբում են ԵՄ գնալով։ Երբ մի ափից հեռանում ես, պետք է վստահ լինես, որ լողալով անվտանգ կերպով մյուս ափը կհասնես, մյուս ափին քեզ սպասում են։ Մանավանդ, որ 2 ափերի արանքում գիշատիչ կոկորդիլոսներ են վխտում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան