Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ

25
Այսօր, 21:42
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հրապարակել է հայտարարություն, որում նշված է․ «Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտին և գործը դատարան ուղարկելուն վերաբերող ռեպորտաժ։
Հեռարձակված նյութը պատրաստվել և հանրությանը է մատուցվել միակողմանի՝ առանց որևէ կերպ լսելու կամ ներառելու մեղադրվող կողմի դիրքորոշումն ու հիմնավորումները, ինչը ոչ այլ ինչ է, քան ուղղորդված տեղեկատվական ներգործություն և հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ:
Հաշվի առնելով այս մոտեցումը՝ Հանրային հեռուստաընկերությանը հրավիրում ենք հետևողականորեն և նույն ջանասիրությամբ լուսաբանելու դատական նիստերը, որոնց ընթացքում, վստահ ենք, այս անհիմն մեղադրանքն ամբողջությամբ հերքվելու է դատարանում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ»։