Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ

71
Այսօր, 18:06
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է․ «ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։ Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ընթանում են առավել արագ և արդյունավետ։
Միաժամանակ, ՄԱԶԾ-ն, որպես ծրագրի իրականացմանն աջակցող կառույց, հայտնել է իր պատրաստակամությունը՝ առավել մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդնելու կարողությունների զարգացման ուղղությամբ։