Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
![]() Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Բուենոս Այրեսի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու որոշման։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ Արգենտինայի որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, իսկ ԻՀՊԿ-ն Իրանի զինված ուժերի պաշտոնական կառուցվածքի հիմնական հենասյուներից մեկն է։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ որոշման հետևանքների պատասխանատվությունը կրում է Արգենտինայի կառավարությունը։ Արգենտինայի իշխանություններն ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ապրիլին։ Որոշման հիմքում նշվել են Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկու ահաբեկչությունները՝ 1992 թվականին Իսրայելի դեսպանատան շենքում տեղի ունեցած պայթյունը և 1994 թվականին հրեական համայնքային AMIA կենտրոնում իրականացված ահաբեկչությունը։ Արգենտինան կարծում է, որ դրանց հետևում կանգնած է Իրանը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
