Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից

61
Այսօր, 18:42
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկեցին Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս մասին հայտարարել է Юнашев Live թելեգրամյան ալիքում արված մեկնաբանության մեջ։
«Հարցը բարձրացվեց, և որոշում կայացվեց։ Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի չի կատարել կազմակերպության կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները, առաջարկվեց և որոշվեց զրկել Հայաստանին քվեարկելու իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից», - ասել է Պեսկովը։