«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան
![]() Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Նիկոլիզմն անպատասխանատվության գաղափարախոսություն է։ Ընդհանրապես Նիկոլի առաջ քաշած ցանկացած թեզ միտված է սեփական սխալները, պարտություններն ու բերած ողբերգություններն արդարացնելուն։ Տոտալ անպատասխանատվության գաղափարախոսություն, ինչը քեզ հնարավորություն է տալիս այսօր ասել մի բան, մի քանի տարի հետո՝ 180 աստիճանով փոխել կարծիքդ և պնդել հակառակը և դրա համար չկրել ոչ մի տաեսակի պատասխանատվություն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային․․․ Փաշինյանն իր չիրականացրած խոստումների պատճառ կարող է հռչակել ցանկացած բան՝ պատմությունը, սահմանադրությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, Սփյուռքին, արցախցիներին, նախկիններին, Ստալինին, ռուսներին, ապագայում՝ այլմոլորակայիններին․․․ Սա է նիկոլիզմի առանցքը․․․ ՀՀ-ում ընտրություններով հեղափոխության հասնել հնարավոր չէ։ Իսկ ի՞նչ է պետք հեղափոխության «կայծ ստանալու» համար. պետք է գեներացնել նոր բովանդակություն, նոր առաջարկ, թե ինչպես է ՀՀ-ն փոխվելու դեպի լավ, ինչպես է փոխվելու մարդկանց կյանքը, բանակը, մշակույթը, ինչպիսին է լինելու մեր պատմությունը հեղափոխությունից մի քանի տարի անց։ Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»։ Աղբյուրը` Ռուբեն Մխիթարյան |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
