Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը

44
Այսօր, 21:48
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի տնտեսագիտության և մանկավարժության համալսարանում տեղի է ունեցել հայտնի ադրբեջանցի «գիտնական, բանասիրության դոկտոր և պրոֆեսոր» Մահիրա Հուսեյնովայի անառողջ երևակայության արգասիք «Արևմտյան Ադրբեջան. մեր հիշողության մեջ ապրող բնիկ հողեր» գրքի ուզբեկերեն հրատարակության շնորհանդեսը։

Գիրքն ուզբեկերեն է թարգմանվել և հրատարակվել Հեյդար Ալիևի անվան Ադրբեջանի մշակութային կենտրոնի նախագծի շրջանակներում, որը գործում է Ուզբեկստանի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը։ Հրատարակության հիմնական նպատակն է ուզբեկ ընթերցողներին ծանոթացնել «Արևմտյան Ադրբեջանի պատմական հիշողությանը, հարուստ մշակութային ժառանգությանը և մեր ժողովրդի հիշողություններին իրենց հայրենի հողերի մասին»։

Շնորհանդեսին մասնակցել են համալսարանի ղեկավարությունը, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, ուսանողներ և գրական և մշակութային համայնքի ներկայացուցիչներ։

Բացելով միջոցառումը՝ Տաշքենդի տնտեսագիտության և մանկավարժության համալսարանի ռեկտոր, փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Սանջար Ադիլովը խոսել է Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման մասին: Նա նշել է, որ ադրբեջանցի հեղինակների ստեղծագործությունների՝ ուզբեկերենով հրատարակումը նպաստում է միմյանց պատմության և մշակութային ժառանգության ավելի խորը ըմբռնմանը