«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գևորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու: Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի՝ Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետևանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել և դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։ Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետևանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաև բերդում գտնվելու ժամանակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
