Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկացել ենք, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։ Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։ Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։ Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։ Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
