Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան

51
Այսօր, 10:30
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կազմում Նյու Յորքում մասնակցեցի ՄԱԿ կատարած այցին՝ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Երեք օրվա ընթացքում հանդիպումներ ունեցանք ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում նաև խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նոր սահմանադրության, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների խնդիրների մասին»։

Աղբյուրը`   Լևոն Քոչարյան