Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները։ Գրավոր հարցում ենք ուղարկել Ազգային ժողով՝ պարզելու, թե արդյոք Քննչական կոմիտեից ստացել են գրություն և տրամադրել են արդյոք տեսախցիկների տեսագրությունը։ Ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանը հայտնել է. «Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացվող քննության շրջանակում ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում տեղադրված տեսախցիկներով արձանագրված տեսագրությունները ստանալու նպատակով: Ստացված դիմումի համաձայն՝ պահանջվող տեսագրությունները տրամադրվել են»։ Ասել է, թե քննչականն արդեն սկսել է կոնկրետ գործընթացը, և տեսագրությունները հասան քննիչներին։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
