Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց

15
Այսօր, 12:24
Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման հետևանքով «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 88-ամյա Ուստիան Ա․-ն, 36-ամյա Մելինե Ս․-ն, 16-ամյա Մ․ Խ․-ն, 12-ամյա Ն․ Խ․-ն և 2-ամյա Տ․ Խ․-ն։

Ինչպես հայտտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Ռուստամ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի հետևանքով։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։