Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր

80
Այսօր, 18:55
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր

Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր՝ առավոտյան ժամերին «Թրակիա» ավտոմայրուղում տեղի ունեցած երկու մասշտաբային ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակին։ Այս մասին դեպքի վայրում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։
«Այսօր ողբերգական օր է ամբողջ Բուլղարիայի համար։ Այս սարսափելի աղետը 12 մարդու կյանք խլեց։ Եվս տասնյակ մարդիկ վիրավորվել են և տեղափոխվել Սլիվենի, Յամբոլի և Բուրգասի հիվանդանոցներ։ Հուսով եմ, որ իրավիճակը կկայունանա, և տուժածներից ոչ ոք չի մահանա։ Վաղը՝ նոյեմբերի 11-ին, կառավարության կողմից սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ աղետի զոհերի։ Զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն»,- ասել է Ռադևը։
Նշենք, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ խիտ մառախուղի պայմաններում, «Թրակիա» մայրուղում տեղի է ունեցել երկու ՃՏՊ․ ընդհանուր առմամբ բախվել է 86 ավտոմեքենա։ Ճշտված տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, 51 տուժած տեղափոխվել է Բուլղարիայի երեք քաղաքների բուժհաստատություններ, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծանր։ Պատահարի վայրում շարունակվում են դատավարական-քննչական գործողությունները։ Մայրուղով երթևեկությունը արգելափակված է։