Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել
![]() Իսպանիայի Օվիեդո քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով Ազգային ոստիկանության մեկ աշխատակից զոհվել է, իսկ նրա գործընկերը ծանր վիրավորում է ստացել, հայտնում է տեղական RTPA հեռուստառադիոընկերությունը։ Հաղորդվում է, որ պայթյունից առաջ փողոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու ընտանիքների միջև վեճ է ծագել, որի մասնակիցներից մեկը կրակ է բացել 17-ամյա աղջկա ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամանած ոստիկանները շենքի մուտքում կասկածելի ուսապարկ են հայտնաբերել։ Դրա ներսում պայթուցիկ սարք է եղել, որը գործարկվել է այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետները։ Ոստիկանության JUPOL արհմիության տվյալներով՝ TEDAX ստորաբաժանման տուժած աշխատակցի ոտքը ստիպված են եղել անդամահատել։
|

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
190Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
183Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
282Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
202Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
310Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
133Երեկ, 09:12
