Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ

81
Այսօր, 09:49
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ

Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում՝ Սեուլից հարավ, առավոտյան պիկ ժամին, լուսացույցի մոտ ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի։ Հարավկորեական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ոստիկանությանը և հրշեջ ծառայությանը, հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժել է 57 մարդ, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծանր։

Yonhap-ի հաղորդմամբ՝ քաղաքային ավտոբուսը, որը վարում էր 60-ն անց տղամարդ, հաջորդաբար բախվել է չորս այլ ավտոբուսի, մեկ բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի, ինչից հետո բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կանգ առել։

Ինքը՝ վարորդը, հայտնել է, որ ավտոբուսի արգելակները չեն աշխատել։ Միջադեպի ստույգ պատճառներն ու հանգամանքները պարզվում են։