Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան

27
Այսօր, 12:30
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան

«Հայաստանում քաղաքական դրդապատճառով համատարած բռնաճնշումներ են։ Մենք կարող ենք հասնել նրան, որ, ինչպես Սովետական միությունում կամ նացիստական Գերմանիայում, Հայաստանում ևս ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվի հանցագործություն»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Սա այնպիսի իրավիճակ է, որ մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր հասարակությունը չպետք է անտարբեր մնա, որովհետև եթե որևէ մարդիկ կարծում են, որ այս ամենը սահմանափակվելու է միան քաղաքական գործունեություն իրականացնող անձանցով, ապա խորապես սխալվում են։ Պատմության փորձը ցույց է տալիս, երբ որ ռեպրեսիոն մեքենան սկսում է գործել՝ ապա այդ մեքենան զոհեր է պահանջում, սկսում են քաղաքական գործիչներից, հետագայում այդ մեքենան սկսում է ինքնուրույն աշխատել և նույնիսկ հասնում այն մարդկանց, ովքեր ընդհանրապես որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ։ Կալանավայրում հերթական մահը չափազանց մտահոգիչ ահազանգ է, և մեր հասարակությունը պետք է հասկանա, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից՝ չեն կարող անտարբեր մնալ»,-նշել է նա։