Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է

71
Այսօր, 22:00
Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է

Վաշինգթոնի Լոգան Սըրքլ թաղամասում, որը գտնվում է Սպիտակ տնից մեկ մղոն հեռավորության վրա, տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։

NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը, որը նախկինում փակվել էր շենքում, ինքն իր վրա կրակել է իրավապահ մարմինների հետ բանակցելիս և հետագայում մահացել։

Կրակոցների մասին հաղորդվել է Լոգան Սըրքլ տարածքում։ Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել 15-րդ փողոցի շրջակայքից։ Տարածքի մեծ մասը շրջափակված է։ Մոտակա դպրոցները փակվել են՝ արգելելով մուտքն ու ելքը։ Շրջակա փողոցները նույնպես փակվել են լայնածավալ ոստիկանական գործողության պատճառով։