Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա». Քուշներ

66
Այսօր, 08:55
«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց կա». Քուշներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ երեք օր տևած քննարկումներից հետո հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա։

«Զգալի տարաձայնությունները պահպանվում են, սակայն մեզ ոգևորում է գրանցված առաջընթացը։ Մենք կիրականացնենք անհրաժեշտ բոլոր բարդ դիվանագիտական աշխատանքները՝ բեկում ապահովելու համար, որը կդադարեցնի ռազմական գործողությունները և հիմք կստեղծի կայուն խաղաղության համար»,- գրել է Քուշները՝ X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վճռական է տրամադրված»՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։
Քուշները նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման նախապատրաստմանը, որը կարող է ընդգրկել հազարավոր մարդկանց։
«Մենք նաև աշխատում ենք, որպեսզի այս փոխանակումը պատերազմի ընթացքում ամենախոշորը լինի և հնարավորություն տա հազարավոր մարդկանց վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ»,- գրել է Քուշները՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կործանել է բազմաթիվ մարդկանց կյանքեր։