Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

52
Այսօր, 21:01
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Մալաթիայում դեռևս չպարզված հանգամանքներում մեր Ս-70 տեսակի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող մեր 4 զինակիցները»։
Կործանման վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ և հրշեջներ: