Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան

44
Այսօր, 09:42
«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը Նախիջևանին կապող ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված և դեռևս չպարզաբանված բազմաթիվ հարցերից գլխավորը հետևյալն են, իմ կարծիքով՝
ա/ ինչպե՞ս է իրականացվելու միաժամանակյա Ադրբեջան-Նախիջևան և Հայաստան-Իրան անխափան հաղորդակցությունը,
բ/ ինչպե՞ս են միմյանց հետ պահպահնվելու և իրականացվելու Արաքս գետի երկայնքով գտնվող հետևյալ բնակավայրերի կապը, այն է՝ Կարճևան-Ագարակ-Մեղրի-Արաքսավան-Ալվանք-Շվանիձոր-Նռնաձոր:
Կարող եմ ենթադրել, որ օգտագործվելու է էստակադային կապը և խաչաձև երթևեկությունը բացառելու նպատակով լինելու են ժամանակային սահմանափակումներ, այսինքն՝ ԹՐԻՓՓը լինելու անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, բայց այդ անխոչընդոտ կապի համար լինելու են հստակ ժամանակնահատվածներ օրվա ընթացքում, երբ աշխատելու է անխափան կապը ադրբեջանցիների համար:
Սրանով, իհարկե, մտահոգությունները չեն սահմանափակվում կամ փարատվում, բայց պետք է նաև հասկանալ, թե ո՞րն է այլընտրանքը, եթե ինչ-ինչ պատճառներով ամերիկյան ծրագիրը չի իրագործվում, ականահարվում կամ հետաձգվում է:
Ընդհանրապես, Վաշինգթոնում 2025թ օգոստոսին ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների տապալումը, անկախ նրանից, թե ում ջանքերով է արվում, Հայաստանի համար կարող է առավել բարդ իրավիճակ ստեղծել, հետևաբար, իմ կարծիքով, պետք է ավելի շատ քննարկվի՝ ԹՐԻՓՓը լավն է, թե վատ է, այլ՝ ի՞նչ կարող ենք ստանալ, եթե ինչ-ինչ պատճառներով վաշինգթոնյան պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն:
Գուցե հեշտ է ինչ-որ բան տապալել կամ չիրագործել, բայց առավել կարևոր է՝ ի՞նչ ես ստանալու դրանից հետո»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան