Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Nvidia-ի նախկին ղեկավարն իսկական դժոխքի միջով է անցնում». Թրամփ

43
Այսօր, 09:37
«Nvidia-ի նախկին ղեկավարն իսկական դժոխքի միջով է անցնում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Nvidia ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը «դժոխքի միջով է անցնում»՝ իր անձնական կյանքի շուրջ սկանդալի և ենթադրյալ չինացի լրտեսի հետ կապեր ունենալու կասկածների պատճառով։
«Երեկ ես զրուցել եմ նրա (Հուանգի՝ խմբ.) հետ։ Նա դժոխքի միջով է անցնում»,- ասել է Թրամփը՝ հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Սթիվեն Սմիթին տված հարցազրույցում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ գործարարը «այսպես թե այնպես ոտքի կկանգնի»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Nvidia-ի նախկին ղեկավարի հետ ռոմանտիկ հարաբերություններ ունեցած Էլիս Հուանգի՝ Չինաստանի հետախուզության հետ կապը մինչ օրս ապացուցված չէ։ Թրամփի խոսքով՝ եթե կնոջը լրտեսության մեջ չկասկածեին, հնարավոր է՝ Ջենսեն Հուանգի համար ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։
Նախօրեին Nvidia ընկերությունը հայտարարել է ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգի՝ նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններից հեռանալու մասին։
Ավելի վաղ Ջենսեն Հուանգը խոստովանել էր արտամուսնական կապի մասին, իսկ ընկերությունը հայտարարել էր անկախ հետաքննություն սկսելու մասին։ Չինաստանի ԱԳՆ-ն Nvidia-ի գործի համատեքստում «չինական լրտեսության» մասին պնդումներն անհիմն է անվանել։