Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։ Գրիգորյանը զգուշացրել է նաև, որ առանց Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական և անվտանգային նոր խնդիրների առաջ։ Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցումը կարող է սահմանափակել իրանական գազից օգտվելու Հայաստանի հնարավորությունները։ Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը չի թաքցրել՝ այս հարցում իր դիրքորոշումը նորություն չի եղել նաև իշխանական թիմի համար։ Նա հոդվածում ուղղակիորեն նշել է, որ իր նախկին գործընկերները տեղյակ են եղել իր տեսակետներին։ Այս հանգամանքն էլ ավելի է սրել հարցը՝ եթե այդ տարաձայնությունները հայտնի էին, ապա ինչո՞ւ են դրանք հրապարակային հնչում հենց հիմա՝ պաշտոնից հեռանալուց հետո։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանը լավ գործընկեր է, նաև լավ ընկեր, և որ նրա դիրքորոշումն իրենց համար անակնկալ չի եղել։ Առավել ուշագրավ է, որ Ղազարյանը չի կարողացել պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է Գրիգորյանն իր տեսակետները հրապարակայնացնում հենց հիմա։ Նա խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել հենց նախկին պաշտոնյային։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանը շատ խիստ նեղացած է թիմից՝ իր անակնկալ պաշտոնանկության պատճառով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
