Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան

47
Այսօր, 19:36
«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին
13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։
Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ համաձայնեցրել եմ և շնորհակալ եմ չլռելու համար։
Ինչի է արժանի պետական կառույցի տարածած պարզաբանումը, թողնում եմ ձեզ… Գեղամ Ասատրյան, կարդում էի «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական արձագանքը և զարմանում ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՐԻ պարզաբանումից։
Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը, միգուցե արժեր ա՞յլ մոտեցում ցուցաբերել։
Երևանի քաղաքապետարան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրում եմ այս գործը վերցնել հսկողության տակ, գրառումս ընդունել՝ որպես հաղորդագրություն, տեսուչի աշխատանքի իրավաչափությունը, նրա հետագա աշխատելու հարցը պարզել և պաշտպանել ՀՀ փոքրիկ քաղաքացու շահը, ով ապրելու է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, առավել ևս, որ մեր երկիրը նրան օրենքի ուժով պաշտպանում է»:

Ականատեսի վկայությունը
Ականատեսի վկայությունը
Ականատեսի վկայությունը
Ականատեսի վկայությունը
Ականատեսի վկայությունը
Ականատեսի վկայությունը