«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհապաղ ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները։ Սթափվեք։ Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը։ Դուք ամենալավը գիտեք բանտային պայմաններն ու բուժսպասարկման ցածր որակը։ Ես սրան կավելացնեմ նաև կամայական վերաբերմունքը հիվանդ կամ հացադուլ անող կալանավորների, դատապարտյալների նկատմամբ։ Շուրջ 3 տասնամյակ այցելում եմ բանտեր։ Առաջին անգամ եղել եմ Նուբարաշենի բանտում լուսահոգի Ավետիք Իշխանյանի հետ 1998թ-ին։ Այցելել ենք ցմահ դատապարտյալներին։ Հիշում եմ, ինչ ծանր ապրումներ ունեցանք։ Մենք հայտնվել էինք դժոխքում։ Մեզ թվում էր այլևս երբեք չենք գա բանտ, բայց շարունակեցինք գնալ տասնամյակներ։ Ու հիմա ես չեմ ասի, թե շատ բան է փոխվել, եթե ինչ որ բան փոխվել է, ապա դա փոխել է ժամանակը։ Հիմա դուք ինչ էլ ասեք, արդարանալու փորձեր անեք, միևնույնն է դուք եք պատասխանատուները, որքան էլ որ ասեք մահերն ամենուր են, միևնույնն է ձեր պատասխանատվությունը շատ լավ գիտակցում եք։ Պետությունն ունի փակ համակարգերում, անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղակի պարտավորություն։ Եվ այս անմարդկային բարքերը, «ձեզ բոլորիդ քցելու եմ ԿԿԲ-ի պադվալները», որ ձևավորել են այս իշխանությունները, մի օր ավարտվելու է և գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։ Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան, քրեակատարողական ոլորտի պատասխանատուները կանայք են՝ արդարադատության և առողջապահության նախարարները, մեղադրանքի պատասխանատուն ևս կին է։ Հայաստանն արձանագրեց մի նախադեպ, որով կասկածի տակ դրեց կանանց պաշտոնների նշանակումը։ Հատկապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առանձնացավ դաժանության աննախադեպ օրինակով, երբ կալանքի տակ պահվող Արեգնազ Մանուկյանին թույլ չէին տալիս անգամ հեռախոսազրույց ունենալ անչափահաս երեխայի հետ։ Այնպես որ կանայք Հայոց աշխարհի սթափվեք։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
