«Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը». Բիլալի
![]() Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զգալիորեն զարգացրել է հրթիռների մշակման փորձը և ունակ է մեծացնել դրանց հեռահարությունը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարի խորհրդական Ալի Բիլալին։ «ԱՄՆ-ի հետ վերջին ռազմական դիմակայությունն օգնեց Իրանին հարստացնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման փորձը, ինչպես նաև փորձարկել մարտական համակարգերն ու բարձրացնել դրանց արդյունավետությունը»,- ասել է Բալալին։ Նա պատմել է Թեհրանում անցկացվող ցուցահանդեսի մասին, որը կազմակերպվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի շաբաթվա կապակցությամբ։ «Այնտեղ ներկայացված սպառազինությունը ներառում է 2-3,5 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնց թռիչքի տևողությունը հասնում է մինչև 30 ժամի։ Ներկայացված են նաև հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, ինչպես նաև արբանյակների համար նախատեսված կրող հրթիռներ, որոնք կարող են բարձրանալ Երկրի մակերևույթից մինչև 500 կիլոմետր բարձրություն»,- ասել է Բալալին։ «Մենք հնարավորություն ունենք մեր հրթիռները հասցնելու մեր կողմից որոշված ցանկացած կետի կամ թիրախի»,- նշել է զինվորականը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
