Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան

31
Այսօր, 13:06
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհնար է էսպիսի ցինիկության կողքով անտարբեր անցնել. ունենք փաստ, որ քրեակատարողական հիմնարկները գտնվում են պարզապես սարսափելի վիճակում։ Հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է, որը համարժեք է վատ վերաբերմունքի։ Ընդ որում՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներ ունեն տարբեր պայմաններ, այնինչ դրանք բոլորը նախատեսված են նույն նպատակի համար և պետք է ունենան բոլորովին հավասար վիճակ. հակառակը պարզապես խտրականություն է կալանավորների ու դատապարտյալների նկատմամբ։ Օրինակ՝ ինչպե՞ս համոզվենք, որ որոշ կալանավորներ դիտավորյալ չեն տեղափոխվում «Նուբարաշեն», որպեսզի կալանքի ժամկետն ընթանա հնարավորինս դաժան պայմաններում։
Սա ահռելի մեծ խնդիր է, բայց այդ շենքի պայմանների հարցն ասես անտեսանելի է նույն Սրբուհի Գալյանի համար, որին Ալեն Սիմոնյանը սարքել է այս ողջ ողբերգական պատմության միակ զոհը՝ ինչ ա թե խնդիրների մասին հստակ խոսելու փոխարեն հիշել է ինչ-որ մեկի տգետ մեկնաբանությունը և հուզվել։ Մինչդեռ կալանքի համատարած կիրառումը և նախնադարյան, սարսափ ֆիլմերի փլվող պատերով բանտախցերը շարունակում են մնալ մեր իրականությունը, որի մասին իրավասու մարմինները չեն ուզում խոսել, ուր մնաց թե՝ պայքարեն դրա դեմ»։