«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
![]() Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը վերսկսի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։ «Դրա համար Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքներին՝ ներկա գտնվի նիստերին, խորհրդակցություններին և ֆորումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ամենամյա խորհրդարանական ֆորումներին, որոնք անցկացվում են տարեկան երկու-երեք անգամ։ Այլ կերպ ասած՝ պետք է ցույց տա, որ ակտիվ մասնակից է»,- ասել է Ջաբարովը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա կասեցնել քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու Հայաստանի իրավունքը, ինչպես նաև զրկել նրան կազմակերպությունում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
