Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
![]() ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել, իր խոսքով, երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, իր գնահատմամբ, առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։ Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
