«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան
![]() Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրելով. «Լուսանկարում Սյունիքի Ներքին Հանդ գյուղի գլխին կախված ադրբեջանական դիրքերն են, որոնք մասամբ օկուպացրել են «Շիկահող» արգելոցն ու «Սոսու պուրակ» արգելավայրը, ինչպես նաև Ներքին Հանդի գերեզմանոցն ու հին գյուղատեղին։ Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, որտեղ (նաև հարևան գյուղերում) կյանքը դարձել է գոյության իսկական պայքար, այլև արդեն 4-5 տարի ոչնչացնում են թանկարժեք անտառը, իսկ շրջակա միջավայրի նախարար Համբաձում Մաթևոսյանը զուգահեռաբար հայտարարում է, որ COP17-ի բարձր հարթակից այս խնդիրների մասին չխոսելը պայմանավորված է իր կառավարության համար գերակա՝ «խաղաղության օրակարգով»: Իսկ այս հատուկ տարածքներին առնչվող հարցերը, ըստ Մաթևոսյանի, սահմանազատումից ու սահմանագծումից հետո կլուծվեն, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրեր կարող են արվել։ ![]() Աղբյուրը` Վահե Սարուխանյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30

